Jump to content

Օլեգ Մալգինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Մալգինով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 9, 1957(1957-01-09) (67 տարեկան)
Ծննդավայր Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ

Օլեգ Մալգինով (ռուս.՝ Оле́г Серге́евич Мальги́нов, հունվարի 9, 1957(1957-01-09), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1979 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1979-1983 թվականներ՝ Հնդկաստանում եղել է ԽՍՀՄ դեսպանության կցորդ, երրրոդ և երկրորդ քարտուղար։
  • 1984-1993 թվականներին եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության մարդկանց իրավունքների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։
  • 1994-ից մինչև 1999 թվականը Ժնևում եղել է ՄԱԿ-ի բաժանմունքի և այլ միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացության ավագ խորհրդական։
  • 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մարդկանց իրավունքների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2001 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մարդկանց իրավունքների և հայրենակիցների հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2003 թվականի մայիսի 16-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերը 21-ը Բանգլադեշում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2006 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մարդկանց իրավունքների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն։
  • 2011 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2016 թվականի հունիսի 7-ը Ռումինիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

2016 թվականի սեպտեմբերի 7-ից համարվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությա արտասահմանում աշխատող հայրենակիցների հարցերով դեպարտամենտի տնօրեն[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2001 թվականի հունվարի 31)[6]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի մարտի 30)[7]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի փետրվարի 18)[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента Российской Федерации от 16.05.2003 № 528 «О назначении Мальгинова О. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Народной Республике Бангладеш»
  2. Указ Президента Российской Федерации от 21.09.2006 № 1026 «О Мальгинове О. С.»(չաշխատող հղում)
  3. Указ Президента Российской Федерации от 15.12.2011 № 1628 «О назначении Мальгинова О. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Румынии»(չաշխատող հղում)
  4. Указ Президента Российской Федерации от 07.06.2016 № 266 «О Мальгинове О. С.»
  5. Мальгинов Олег Сергеевич
  6. Указ Президента Российской Федерации от 31.01.2001 г. № 104 «О присвоении дипломатического ранга»
  7. «Указ Президента Российской Федерации от 30.03.2006 № 284 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 18.02.2015 № 78 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]